ԿԲ խորհուրդն օգոստոսի 7-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8 տոկոս![]() 7 օգոստոսի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - 2012 թ. օգոստոսի 7-ի նիստում Հայաստանի ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: 2012 թ. հուլիսին արձանագրվել է 1.5% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.3%` մոտենալով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Խորհուրդն արձանագրեց, որ համաշխարհային պահանջարկի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական ապրանքների միջազգային շուկաներում ակնկալվում են թույլ գնանկումային և կայունացման միտումներ: Սակայն նախանշվեց Ռուսաստանում, Ղազախստանում և ԱՄՆ-ում չոր եղանակի հետևանքով սպասվող բերքի կրճատման սպասումներով պայմանավորված հացահատիկային ապրանքների միջազգային շուկաներում հնարավոր գնաճային միջավայրի ձևավորման ռիսկը, ինչը կարող է էական լինել ՀՀ-ում գնաճային միջավայրի ընդլայնման առումով: Խորհուրդը ՀՀ տնտեսության հետագա զարգացումները գնահատեց թույլ գնաճային՝ պայմանավորված առկա ցածր գնաճային միջավայրի ու տնտեսության վարկավորման շարունակական բարձր աճի ազդեցությամբ մասնավոր սպառման աճի արագացող տեմպերով, ինչը հնարավոր է կշարունակվի նաև առաջիկա ամիսներին` հանգեցնելով համախառն պահանջարկի ավելացմանը և գնաճային ներուժի ձևավորմանը: Հաշվի առնելով առաջիկայում գնաճի` 2012 թ-ի երկրորդ եռամսյակում գյուղատնտեսական ապրանքների գների մեծ անկմամբ պայմանավորված ցածր մակարդակից բարձրացումը, ինչպես նաև գնաճային միջավայրի ընդլայնման վերոնշյալ ռիսկերը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի պարագայում 12-ամսյա գնաճը մեկ տարվա հորիզոնում կձևավորվի տատանումների թույլատրելի 4% +/- 1.5 տոկոսային կետ միջակայքում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |