Երևանում զբոսաշրջային ծրագիր է կազմակերպվել սիրիահայ մանուկների և պատանիների համար![]() 13 օգոստոսի 2012 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան ճամբարներում հանգստացող շուրջ 130 սիրիահայ մանուկների և պատանիների համար կազմակերպվել է «Երևան Սիթի Տուր» երկժամանոց զբոսաշրջային ծրագիր: Այն կազմակերպվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի կողմից: Ծրագրի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակից և անցնելով սահմանված երթուղով, սիրիահայ մանուկներին և պատանիներին հնարավորություն է ընձեռել ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին և, ընդհանրապես, մայրաքաղաքին` համաժամանակյա ներկայացնելով նրանց նաև երևանյան հուշարձանների և քաղաքի պատմությունը: Տեսածով և լսածով տպավորված, սիրիահայ մանուկներն ու պատանիները զբոսաշրջային ծրագրի ավարտին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` Երևանին ծանոթանալու բացառիկ հնարավորության ընձեռման համար, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |