Սիրիայի հայ համայնքը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան, կարծում է Ռուբեն Սաֆրաստյանը![]() 13 օգոստոսի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հայ համայնքը չի ցանկանում տեղափոխվել Հայաստան, Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նշել է, որ չնայած Հայաստանում տարածված լուրերին, որ ողջ համայնքը ցանկանում է հեռանալ Սիրիայից, համայնքի ակնառու ներկայացուցիչներից ոչ ոք նման հայտարարությամբ հանդես չի եղել: Դրա հետ կապված նա նշել է, որ հիմա Հալեպի հայկական թաղամասերում մի քիչ նվազել է վտանգը: Սաֆրաստյանը նշել է, որ համայնքը որոշ ժամանակով երեխաներին հեռացրել է երկրից, իսկ ինքը մնացել և պաշտպանում է իր ունեցվածքը: Նրա խոսքով, մեկ այլ համայնք, ի տարբերություն հայկականի, կարող էր խուճապի մատնվել, և մեր համայնքի հանգիստ գործողությունները վկայում են «մեր ժողովրդի մեծ պատմական փորձի մասին»: Սաֆրաստյանը կրկին նշել է սիրիական հարցում Հայաստանի զգույշ լինելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով այնտեղ հայկական համայնքի առկայությունը: «Չեմ կարծում, որ ինչ-որ հայ ցանկանում է, որպեսզի համայնքին վտանգ սպառնա, որպեսզի այն կանգնի ոչնչացման սպառնալիքի առաջ»,- հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |