Ռասել Քրոուն Արոնոֆսկու նոր ֆիլմում կմարմնավորի Նոյին

Ռասել Քրոուն Արոնոֆսկու նոր ֆիլմում կմարմնավորի Նոյին

PanARMENIAN.Net - Ինտերնետում հայտնվել է Նոյի դերում Ռասել Քրոուի առաջին պաշտոնական լուսանկարը: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Քրոուն կատարում է Դարեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմում գլխավոր դերը` հիմնված տապանի մասին աստվածաշնչյան լեգենդի վրա:

Արոնոֆսկու նոր կինոնկարում հանդես կգան նաև Ջենիֆեր Քոնելին, Էմմա Ուոթսոնը, Էնթոնի Հոփկինսը, Ռեյ Ուինսթոնը, Դուգլաս Բուտը և Լոհան Լերմանը: Ֆիլմի նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում և Նյու Յորքում: Ֆիլմի բյուջեն կազմում է 125 մլն դոլար:

«Նոյը» վարձույթի դուրս կգա 2014-ին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---