11 մարտի 2003 - 22:02 AMT
ՀԱԱԳԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Միջազգային քրեական դատարանի ստեղծումից հետո անպատիժ չեն մնա ցեղասպանությունը, եւ մարդկության դեմ այլ ոճրագործությունները: Այս մասին այսօր հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը` հանդես գալով Հաագայում Միջազգային քրեական դատարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «երկար ժամանակ կիրառվում էր այնպիսի պրակտիկա, որ եթե դուք սպանել էիք մի մարդու, ապա բանտ էիք ընկնում, սակայն եթե դուք խոշտանգել եւ սպանել էիք հարյուր-հազարավոր մարդկանց, ապա կարող էիք խուսափել պատժից»: ԵԽԽՎ ղեկավարը կոչ է արել բոլոր եկրներին միանալ առավել լուրջ եւ զանգվածային հանցագործությունների մեղավորներին արդարադատության ենթարկելու այդ հնարավորությանը: