Օլեգ Մկրտչյան. «Կուբանից» հեռանալու Դան Պետրեսկուի ցանկությունն ինձ համար անսպասելի էր

Օլեգ Մկրտչյան. «Կուբանից» հեռանալու Դան Պետրեսկուի ցանկությունն ինձ համար անսպասելի էր

PanARMENIAN.Net - «Կուբանի» գլխավոր ներդրող Օլեգ Մկրտչյանը, մեկնաբանելով թիմի գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուի հրաժարականը, նշել է, որ մարզչի ցանկությունն իր համար անսպասելի էր:

«Երբ գլխավոր մարզիչը հրաժարական է տալիս հաջողության բարձունքին, պետք է հասկանալ, որ դա որոշում է, այլ ոչ թե հանկարծահաս զգացմունք»,- ասել է Մկրտչյանը:

Նա նշել է, որ Պետրեսկուն շատ բան է արել «Կուբանի» համար և շնորհակալություն հայտնել նրան: «Մենք շատ քիչ ժամանակ ունենք նրան արժանի փոխարինող գտնելու համար, բայց համոզված եմ, որ մենք կհաղթահարենք այդ դժվարությունը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---