«Կուբանի» նախկին մարզիչ Դան Պետրեսկուն կարող է գլխավորել «Դինամոն

«Կուբանի» նախկին մարզիչ Դան Պետրեսկուն կարող է գլխավորել «Դինամոն

PanARMENIAN.Net - «Կուբանի» նախկին մարզիչ Դան Պետրեսկուն, ով այսօր հայտարարել է Կրանսոդարի թիմից իր հեռանալու մասին, կարող է առաջիկայում գլխավորել «Դինամոն»: «Սպորտ-էքսպրեսի» տեղեկատվության համաձայն, հավանականությունը շատ մեծ է, որ ռումինացի մասնագետը կնշանակվի մոսկովյան ակումբի գլխավոր մարզիչ:

Օգոստոսի 6-ին «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել Սերգեյ Սիլկինը, նույն օրը պաշտոնակատար է նշանակվել Դմիտրի Խոխլովը: Այսօրվա դրությամբ մոսկովյան թիմը, չորս խաղերից չորսում պարտություն կրելով և չխփելով ոչ մի գնդակ, զբաղեցնում է վերջին հորիզոնականը պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---