11 մարտի 2003 - 21:31 AMT
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՐԿՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՎՐԱ
Հայաստանում նախագահական ընտրությունների շուրջ իրավիճակը կարող է որոշակի ազդեցություն ունենալ երկրի ներդրումային մթնոլորտի վրա: Նման կարծիք, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Երեւանի մաքուր երկաթի գործարան կատարած այցից հետո: Ռ. Քոչարյանը նկատել է, որ նա արդեն սկսել է իրագործել ծրագիրը, որով հանդես էր եկել ընտրություններից առաջ: «Դա նշանակում է արդյունաբերության վերականգնում, աշխատատեղերի ստեղծում, եւ իմ այսօրվա այցը գործարան այդ ծրագրի կատարման շրջանակների մեջ է մտնում»,-ասել է նա: