Անգլիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսին, Էդինբուրգի արքայազն Ֆիլիպը Շոտլանդիայում տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է թագավորական պալատի մամլո ծառայությունը:
91-ամյա արքայազնի առողջական վիճակի մասին մանրամասներ հայտնի չեն: Ֆիլիպը տարվել է շոտլանդական Աբերդին քաղաքի հիվանդանոց, ինչը կրել է «կանխարգելող բնույթ»: Ֆիլիպը այս ամռան ընթացքում հիվանդանոցում է հայտնվում արդեն 2-րդ անգամ: