Սիրիական ՌՕՈւ-ը հարվածել են երկրի հյուսիսում տեղակայված Ազազ քաղաքին, ինչի արդյունքում սպանվել է մի քանի տասնյակ մարդ, հայտարարել է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը:
Սիրիացի ակտիվիստները տեսագրությունը հրապարակել են YouTube-ում:
Իրավապաշտպաններից մեկը պնդում է, որ ռմբակոծության զոհ է դարձել առնվազն 30 մարդ:
Հնարավոր է, որ զոհվածների թիվն աճի, քանի որ նրանց որոնումները շարունկավում են փլատակների տակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: