Լիբանանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս թագավորության բոլոր ենթականերին անմիջապես լքել երկիրը:
Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», հղելով սաուդյան ԶԼՄ-ներին, տվյալ որոշումը կայացվել է Սաուդյան Արաբիայի ենթակաների վերաբերյալ լիբանանյան Ալ-Միքդադ կլանի սպառնալիքների առնչությամբ, որոնք, հնարավոր է, կապված են շիական «Հզբոլլահ» շարժման հետ: