ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԷԻՆ ՈՒՐԻՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ դիտորդների կողմից արված բացասական գնահատականը, անկասկած, հիմնված է որոշ փաստերի վրա, սակայն այդ փաստերի ծավալը նման սուր գնահատականների հիմք չի տալիս: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: «Դիտորդները գերազանցել են իրենց լիազորությունները, դրանով ապացուցելով, որ իրենք Հայաստանում իրականացնում էին ոչ միայն իրենց հիմնական առաքելությունը, այլ նաեւ հետապնդում էին ուրիշ քաղաքական նպատակներ»,- նշել է նա: Փոխխոսնակի խոսքերով` նախքան նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների հրապարակումը ոչ մի կազմակերպություն իրավունք չունի հանդես գալ որեւէ գնահատականով: Սակայն, այնուամենայնիվ, դա արվել է, ինչը վկայում է ավելի շատ դրանց քաղաքական, քան իրավական բաղադրամասի մասին, գտնում է փոխխոսնակը: Նրա կարծիքով` ակնհայտ է մեկ բան` եվրոպական կառույցների դիտորդների գնահատականներն անհամադրելի են կատարված իրադարձությունների եւ այն իրականության հետ, որն առկա է այսօր ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ԱՊՀ մնացած երկրներում: «Բոլորին ակնհայտ է, որ նման վիթխարի քայլերով Հայաստանն ի վիճակի չէ շարժվել դեպի ժողովրդավարություն»,- համարում է Տիգրան Թորոսյանը: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, Եվրախորհրդի դիմաց հանրապետության կողմից ստանձնված պարտավորություններն իրականացվել են ժամանակին եւ միանգամայն բարեխղճորեն: «Կարելի է թույլ տալ, որ եվրոպացիները ոգեշնչվել են այն հանգամանքով, որ օրենսդրական առումով Հայաստանն արձանագրել է նկատելի հաջողություններ, եւ այդ պատճառով նրանք ակնկալում էին տեսնել ընտրական գործընթացի ավելի լավ պատկեր: Չնայած արդարությունը պահանջում էր, որպեսզի եվրոպական դիտորդները լիակատար գնահատեին իրականությունը եւ՛ Հայաստանի, եւ՛ այլ նման երկրների առջեւ չառաջադրեին պահանջներ, որոնք իրենք չեն առաջադրում Եվրամիության անդամ որոշ երկրների առջեւ»,- նշել է Տ. Թորոսյանը: Շոշափելով Եվրախորհրդում Հայաստանի անդամության դադարեցման հնարավորության մասին կանխագուշակումները` Տիգրան Թորոսյանը նշել է, որ դրանք առաջին անգամ չեն հնչում: Նրա խոսքերով, նման կանխագուշակում արվել է ոչ այնքան վաղուց մահապատժի վերացման կապակցությամբ, սակայն այն տեղի չունեցավ, քանզի Հայաստանի կողմից ներկայացվել են կոնկրետ փաստեր, որոնք ցույց են տվել, որ մահապատժի վերացման համար երկրում առկա են կոնկրետ խոչընդոտներ որոնց հաղթահարման նպատակով հանրապետությունն անում է ամեն հնարավորինը: Հայաստանի նկատմամբ պատժամիջոցները կարող են կիրառվել քաղաքական մտադրություններով, նշել է Տիգրան Թորոսյանը: Ընդ որում, նա քիչ հավանական է համարել այդ: ՀՀ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանի համար ԵԽ-ին անդամությունը միանգամայն արժեքավոր է, սակայն դա միակ ճանապարհը չէ դեպի զարգացում եւ կան բազմաթիվ այլընտրանքներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---