ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՆՄԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ ՀԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Թուրքիայի գործադրած ճնշման արդյունքում գերմանական դպրոցներից մեկի ուսումնական ծրագրից հանվել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Die Welt»-ը: Դասագրքի` պատերազմներին, տեխնոլոգիային եւ քաղաքացիական բնակչությանը վերաբերող գլխում որպես օրինակ էր բերվում «հայ բնակչության ցեղասպանությունը Անատոլիայում»: Այն բանից հետո, երբ թուրք դիվանագետը բողոքել էր Բրանդենբուրգ երկրամասի վարչապետ Մատիաս Պլատեցկուն, այդ հատվածը հանվել էր դասագրքից: Վարչապետը ասել էր, թե ինքը բավականին «կոփված է» թուրք դիվանագետների ազդեցությանը դիմակայելու համար` ավելացնելով, որ ցեղասպանությունը չափազանց լուրջ թեմա է կես նախադասությամբ սահմանափակվելու համար: Աղբյուրի համաձայն, տվյալ քայլը վրդովեցրել է Քրիստոնյա դեմոկրատների միությանը: Իսկ Գերմանիայի հայերի կենտրոնական կոմիտեի ղեկավար Շավարշ Օֆսափյանի խոսքերով, կատարվածը հանգեցրել է սկանդալի: «Այն, որ Բրանդենբուրգի դպրոցական դասագրքերի բովանդակությունը կարող է թելադրվել Անկարայի կողմից, ուղղակի ճնշող տպավորություն է թողնում»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---