Հենրիխ Մխիթարյան. Շնորհակալություն գործընկերներին, որ օգնում են գոլ խփել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր բարձր արդյունավետությունը (10 գոլ Ուկրաինայի առաջնության վեց խաղերում): Վերջին խաղում հայ ֆուտբոլիստը երեք գնդակ է ուղարկել «Չեռնոմորեցի» դարպաս, և «Շախտյորը» հաղթել է 5:1 հաշվով: «Ինչպե՞ս եմ ես դա անում: Դա ես չեմ անում, դա ողջ թիմն է անում: Շնորհակալություն գործընկերներին, որ օգնում են գոլ խփել: Գլխավորը, որ մենք յուրաքանչյուր խաղում հաղթում ենք: Անհատական ձեռքբերումները երկրորդ պլանում են»,- ասել է Մխիթարյանը: Ֆուտբոլիստի խոսքով, «Չեռնոմորեցի» դարպասի առաջին գրավումը թիմին համոզվածություն է հաղորդել, բայց հակառակորդն էլ չի կորցրել իրեն: «Նրանք կարող էին գոլ խփել և հավասարեցնել հաշվիը, բայց մենք պաշտպանությունում կենտրոնացած էինք խաղում և խփեցինք երկրորդ գնդակը, հետո ևս երեքը»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է championat.com-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |