Իսրայելում բացահայտվել է ահաբեկչական ցանց` կապված Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի հետ

Իսրայելում բացահայտվել է ահաբեկչական ցանց` կապված Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի հետ

PanARMENIAN.Net - Իսրայելական «Շին բետ» անվտանգության ծառայությունը բացահայտել է ահաբեկչական ցանց` կապված Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի հետ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` մեջբերելով The Jerusalem Post իսրայելական հրատարակությունը:

Թերթը հաղորդել է, որ ահաբեկիչները սկսել են գործել 2012-ի ապրիլի-մայիսին, նրանց պլանների մեջ մտել է իսրայելցի զինվորի կամ խաղաղ բնակչի առևանգումը` նրան հետագայում պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու նպատակով:

Այդպիսով, ահաբեկիչները ցանկացել էին հասնել Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի առաջնորդ Ահմադ Սադաթի ազատագրմանը, ով կալանքի տակ է գտնվում Իսրայելում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---