Քաղաքաշինության նախարարը Վանաձորում աշխատանքային խորհրդակցություն կանցկացնի

PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը օգոստոսի 21-ին` ժամը 11.00-ին, Վանաձորում` Լոռու մարզպետարանում, կանցկացնի աշխատանքային խորհրդակցություն, որին կմասնակցեն գյուղական համայնքների ղեկավարները և «Գլենդել Հիլզ» ընկերության ղեկավարությունը:

Ինչպես PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունը, օգոստոսի 18-ին բնակելի տների բաշխման հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում որոշ գյուղական համայնքների ղեկավարներ հարցեր են բարձրացրել՝ կապված վերոնշյալ ծրագրով իրականացվող բնակարանային շինարարության ընթացքի հետ, ինչից հետո Ս. Թադևոսյանը հանձնարարել էր առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել համայնքի ղեկավարների և կառուցապատող ընկերության ղեկավարության հետ, որպեսզի բոլոր հարցերը պարզաբանվեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---