Հայաստանի Մ-19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Վրաստանում հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը Վրաստանում հավաք կանցկացնի

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը մեկնել է Վրաստան, որտեղ անցկացնելու է հերթական ուսումնամարզական հավաքը: Հայաստանի հավաքականը կհանգրվանի Թբիլիսիում և հավաքի շրջանակներում երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Թբիլիսիում օգոստոսի 22-ին և 24-ին:

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը հավաքի է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ. Գևորգ Հարությունյան, Արտյոմ Կարապետյան, պաշտպաններ.Դավիթ Լևոնյան,Վասպուրակ Մինասյան, Արամ Շահնազարյան, Արթուր Պետրոսյան, Նորայր Սարգսյան և Սարգիս Շահինյան:

Կիսապաշտպաններ.Գոռ Մալաքյան, Դավիթ Զաքարյան, Արարատ Եգանյան, Անդրանիկ Քոչարյան, Դավիթ Ասլանյան, Նաիրի Մինասյան, Հակոբ Լոռեցյան, Արման Մելքոնյան,Աղվան Պապիկյան, հարձակվողներ.Արսեն Փիլոյան, Ալբերտ Զոհրաբյան և Վիուլեն Այվազյան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---