Ֆուտբոլային կառավարման և էկոնոմիկայի մասնագետ Շոն Համիլը կբանախոսի Երևանում![]() 20 օգոստոսի 2012 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով Ֆուտբոլային կառավարման և էկոնոմիկայի հանրահայտ մասնագետ Շոն Համիլը կբանախոսի Երևանում: Ֆուտբոլը դիտարկելով որպես հսկայական տնտեսություն եւ կարևորելով ֆուտբոլի կառավարման ժամանակակից մոդելները, Շոն Համիլը այս եւ այլ թեմաների շուրջ օգոստոսի 21-ին Ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի մարզչական PRO արտոնագրի դասընթացի մասնակիցների հետ: Հանդիպումը տեղի է ունենում դասընթացի հերթական փուլում, որին մասնակցում են Հայաստանի ազգային հավաքական թիմերի եւ ակումբների գլխավոր մարզիչներ, ովքեր մարզչական գիտելիքներից բացի պետք է տիրապետեն նաև ֆուտբոլային էկոնոմիկային եւ ֆուտբոլի կառավարման ժամանակակից մեթոդներին,PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՖՖ-ից: Լոնդոնի Համալսարանին կից գործող Բըրբեքի քոլեջի մարզական բիզնես կենտրոնի տնօրեն Շոն Համիլի բանախոսությանը ներկա կլինեն նաեւ ՀՖՖ բաժինների ղեկավարները, ՈՒԵՖԱ CFM/DFM ծրագրերի մասնակցիները և Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների գլխավոր քարտուղարները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |