Աֆղանստանում ականառումբի պայթյունի արդյունքում զոհվել է երկրի նախագահի խորհրդականի ընտանիքը

Աֆղանստանում ականառումբի պայթյունի արդյունքում զոհվել է երկրի նախագահի  խորհրդականի ընտանիքը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահի խորհրդական Ամանուլլահ Խան Ձադրայի ընտանիքի 3 անդամներ զոհվել են երկուշաբթի օրը, երբ պաշտոնյայի ավտոմեքենաներից մեկը պայթել է ականառոումբի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղելով աֆղանական ԶԼՄ-ներին:

Միջադեպը տեղի է ունեցել Միլանդ բնակավայրի մերձակայքում` Գարդեզ քաղաքից ոչ հեռու, որը Աֆղանստանի արևելյան Պակտիա նահանգի վարչական կենտրոնն է:

Պայթյունի արդյունքում ինքը պաշտոնյան չի տուժել, սակայն նրա եղբայրը, հորեղբայրն ու եղբորորդին զոհվել են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---