Սուդանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում, հնարավոր է, զոհվել է Հայաստանի քաղաքացի![]() ![]() PanARMENIAN.Net - Սուդանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թվում կա Հայսատանի քաղաքացի, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի օրը Հարավային Քորդոֆան նահանգի Թալոդի քաղաքի շրջանում: Ան-26 օդանավը, որը պատկանում է «Ալֆա-1» սուդանյան մասնավոր ընկերությանը, օգոստոսի 19-ին վթարի է ենթարկվել Թալոդիի օդանավակայանում վայրէջք կատարելիս: «Սուդանում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով, զոհվածների թվում են օդանավի անձնակազմի անդամներ, այդ թվում` ՌԴ քաղաքացի Գ.Վ. Սեմյոնովը, ինչպես նաև Հայսատանի և Տաջիկստանի քաղաքացիներ»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության կայքում: Ըստ ռուսական արտաքին գերատեսչության տվյալների, «ավիավթարի հետևանքով զոհ է դարձել 31 մարդ, այդ թվում` Սուդանի Հանրապետության կրոնական հարցերով նախարար Գ. Ալ-Սադիկը, սպորտի և երիտասարդության հարցերով պետական նախարար Մ. Տուտուն, տուրիզիմի պետական նախարար Ի. Դաֆալլան, քաղաքական և ռազմական շրջանների մի շարք ներկայացուցիչներ »,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նախօրեին հայտարարել էր սուդանյան տեղեկատվության նախարար Ահմեդ Բիլալ Ասմանը, որի խոսքը մեջբերել է Սինհուա գործակալությունը, օդանավը տեղափոխում էր կառավարական պատվիրակությանը, որի ղեկավարն էր մատակարարման և ապահովման նախարար Հազի ալ-Սադիկոմը: Օդանավում եղել է 31 մարդ, այդ թվում` անձնակազմի 5 անդամներ: «Օդանավի ղեկավարը ռուս էր. բոլորը զոհվել են»,-ասել է Վիդակասը: Հայաստանի ԱԳՆ-ում ավիավթարում ՀՀ քաղաքացու զոհվելու մասին ինֆորմացիան տվյալ պահին ճշտվում է, հաղորդել են PanARMENIAN.Net ի թղթակցին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |