20 օգոստոսի 2012 - 20:24 AMT
Motorola-ն հայտարարել է Apple ընկերության կողմից սեփական պատենտների խախտման մասին

Google կոռպորացիային պատկանող Motorola Mobility կրկին բողոքել է ԱՄՆ Միջազգային առևտրի հանձնաժողովին, որ Apple ընկերությունը խախտում է իրեն պատկանող պատենտները, հաղորդում է Business Week-ը:

Այս անգամ Motorola Mobility-ն Սթիվ Ջոբսի ընկերությանը մեղադրել է, որ վերջինս կիրառում է 7 տարբեր տեխնոլոգիաներ, որոնք պատենտավորվել են իր կողմից:

Ըստ ընկերության հայտարարության, իր մշակումները կիարռվում են, մասնավորապես, Siri ձայնային օգնականում: