Երևանում բացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը20 օգոստոսի 2012 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում , «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր տոնավաճառ: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Այն երկրորդն է մայրաքաղաքում` Կասյան փողոցին հարող տարածքում գործող գյուղատնտեսական մթերքների առաջին շուկայից հետո, որը գոհունակությամբ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչների կողմից: Բերքահավաքի եռուն շրջանում նման տոնավաճառի բացումն անչափ կարևոր է գյուղացիների աճեցրած բերքի վաճառքի կազմակերպման համար: Նախարարն ու քաղաքապետը շրջեցին տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե վաճառողները, թե գնորդները գոհունակությամբ էին խոսում քաղաքակիրթ նման առևտրի կազմակերպման մասին, ցանկանում, որ այն շարունակական լինի, և, անհրաժեշտության դեպքում, ընդգրկի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները: Տոնավաճառի առաջին օրվա վաճառքին իրենց արտադրանքն էին ներկայացրել 150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Շուկան բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ: Այստեղ, ինչպես և առաջին տոնավաճառում, բացառվում են վերավաճառքի դեպքերը: Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվելու է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք պետք է հավաստեն վաճառքի ներկայացվող ապրանքի պատկանելիությունը տվյալ մասնակցին: Տոնավաճառի աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում մշտապես վերահսկողություն է իրականացվելու: Տոնավաճառների մասնակիցներն անվճար ստանում են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառի ավարտին կկազմակերպվեն տարածքի մաքրման աշխատանքներ: Հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում են ոստիկանության կողմից: Ավելացնենք, որ վաճառքն ուղեկցվում է տոնական համերգով, ներկայացումներով և ժամանցային ծրագրերով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |