Մոսկվայում զենքի անօրինական ներմուծումը, հատկապես ահաբեկչությունների ակտիվացման պարագայում, անթույլատրելի են համարում: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Մոսկվայում բազմիցս հայտարարել են դեպի Սիրիա զենքի անօրինական ներմուծման անթույլատրելիության մասին, նման մտքեր արտահայտողներին բազմիցս նախազգուշացրել են դրա հետևանքների մասին»,-ասվում է գերատեսչության պաշտոնական կայքում:
«Բրիտանական «Սանդի թայմս» պարբերականի տվյալներով, սիրիացի ապստամբներին զենքի մատակարարումը շարունակվում է Լիբանանի տարածքից»,-ասվում է գերատեսչության պաշտոնական կայքի մեկնաբանությունում: