Էկվադորի իշխանությունները կհանձնեն Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործը ՄԱԿ Միջազգային դատարանի կամ նույնիսկ ԱԽ քննարկմանը, եթե այդ խնդիրը չհաջողվի լուծել Մեծ Բրիտանիայի հետ երկխոսության ճանապարհով:
«Մենք ուսումնասիրում ենք իրավաբանական ռազմավարության տարբեր նարավորությունները: Սակայն մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի երկխոսության միջոցով»,- ասել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան: