22 օգոստոսի 2012 - 17:46 AMT
Օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում կդադարեցվի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերություննից տեղեկացնում են, որ շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 24.00ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Բարբյուս, Սեպուհ, Կալենց, Քեռու, Սևաստոպոլյան, Բակունցփողոցների, Կիևյաննրբանցքի, Կոմիտաս 1, Խաչատրյան 1-6, Հակոբյան 8-12, Հ. Էմին 1-23, Գյուլբեկյան 35-46 հասցեների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար: