Թուրքիայի նախագահին արգելել են խոսել հեռախոսով

Թուրքիայի նախագահին արգելել են խոսել հեռախոսով

PanARMENIAN.Net - Թուրք բժիշկները ժամանակավորապես արգելել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին խոսել հեռախոսով: Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը` հղելով թուրքական ԶԼՄ-ներին, նման որոշում են կայացրել բժիշկները, որոնք նախագահի մոտ հայտնաբերել են ականջի բորբոքում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ականջը վիրահատվել էր: Ներքին ականջում վիրահատություն Գյուլը տարել է դեռևս 2006-ին, երբ նրան սպառնում էր լսողության կորուստ:

Նա արդեն մի քանի տարի է, ինչ տառապում է ականջի խրոնիկական բորբոքմամբ, ինչի պատճառով ստիպված է հրաժարվել երկարատև թռիչքներից և արտասահմանյան ուղևորություններից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---