Չմիանալու շարժման մասնակիցներին ցույց կտան իրանական միջուկային օբյեկտները

Չմիանալու շարժման մասնակիցներին ցույց կտան իրանական միջուկային օբյեկտները

PanARMENIAN.Net - Թեհրանի Չմիանալու շարժման գագաթնաժողովի մասնակիցները կայցելեն իրանական միջուկային օբյեկտներ, հաղորդել է Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին:

Ինչպես հաղորդում է MEHR գործակալությունը, այսօր խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ Սալեհին ելույթ է ունեցել զեկույցով` կապված կայանալիք գագաթնաժողովի աշխատանքների հետ:

Ըստ Սալեհիի, գագաթնաժողովի մասնակիցները, բացի միջուկային օբյեկտներից, կկարողանան ծանոթանալ Իրանի արդյունաբերական ձեռնարկություններին, լինել ուխտագնացության կենտրոններում, նրանց նաև կներկայացվեն ռազմական ոլորտում Իրանի վերջին նվաճումները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, Չմիանալու շարժման նիստին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Չմիանալու շարժումը պաշտոնապես ստեղծվել է 25 պետությունների կողմից 1961թ սեպտեմբերին կայացած Բելգրադի կոնֆերանսում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---