2013թ. հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար![]() 29 օգոստոսի 2012 - 14:33 AMT PanARMENIAN.Net - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներն առաջին անգամ մասնակցել են «Ասպետ» ռազմամարզական ճամբարին Լեռնային Ղարաբաղում: Կրթահամալիրի 60 սաների մասնակցությանը աջակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կարևորեց, որ սաների մասնակցությունն այդ ճամբարին կնպաստի Արցախի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդմանը, մասնակիցները միասին փորձում են խնդիրներ քննարկել, գտնել լուծումներ: «Ասպետ» ռազմամարզական ճամբարում հայաստանյան նախագծի ղեկավար Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ ճամբարը գտնվում է ԼՂՀ Նոր Այգեստան գյուղի տարածքում: «Այս տարի 120 մասնակից կար Ղարաբաղից, 60 մասնակից Հայաստանից` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: Հաշվի առնելով, որ տղաները կրթահամալիրն ավարտելուց հետո բանակ են գնալու, կարևոր էր, որ նրանք իրական դաշտային պայմաններում ծանոթացան ռազմական գործին, շփվեցին իրենց արցախցի հասակակիցների հետ, իմացան, թե ինչ է իրականում բանակն ու «զինվորական միջավայրը»: «Ասպետ» ռազմամարզական ճամբարի մասնակից Արտավազդ Սողոմոնյանը պատմեց, որ ճամբարում ձեռք բերեց հմտություններ, որ պետք կգան ՀՀ Զինված ուժերում ծառայելու ժամանակ: «Ես հասկացա, որ բանակում ծառայելը բարդ բան չէ, եթե սիրով ես գնում»,- ասաց նա: Ճամբարն արդեն չորս տարվա պատմություն ունի, մասնակցում են Արցախի, լիբանանցի, սիրիացի 15-17 տարեկան հայորդիները: Ճամբարը պարտադիր է ԼՂՀ բարձր դասարանի սովորողների համար: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն Արցախի ԿԳ նախարարության հետ մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել: Հոկտեմբերին Գանձասարում երկրորդ անգամ կկազմակերպվի Արցախ-Հայաստան մեդիաօլիմպիական ճամբարը: Իսկ 2013թ. հունիսին «Ասպետի» հետ կկազմակերպվի ճամբար աղջիկների համար կամ «Ասպետը» կներառի նաև աղջիկների ջոկատներ, և ճամբարը ռազմական գործի հետ կկազմակերպի նաև առաջին բուժօգնության և քաղպաշտպանության դասընթացներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |