Հայաստանի կառավարությունն օգոստոսի 30-ին որոշում է ընդունել «Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների տարածքների սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին:
Ինչպես հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, տվյալ փաստաթուղթը թույլ կտա համաձայնեցնել ՍԾՏՀ երկրների տարածքներ վարակված կամ վտանգավոր բեռների ներթափանցման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաև կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել վտանգավոր հիվանդությունների թափանցման դեմ: