30 օգոստոսի 2012 - 14:59 AMT
Վաղը ՊՆ-ում կմեկնարկի մշակութային միջոցառումների շարք

ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի և ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ վաղը ժամը 13:00-ին ՊՆ 5-րդ բանակային կորպուսում (Նուբարաշեն) կմեկնարկի Հայկական բանակի 20-ամյակին նվիրված դասախոսությունների և մշակութային միջոցառումների շարքը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ:

Նախատեսվում են այցելություններ ՀՀ սահմանամերձ և Արցախի ՊԲ-ի մի շարք զորամասեր, որտեղ ԵՊՀ դասախոսները և երիտասարդ համալսարանականները հանդես կգան Հայկական բանակի պատմության մասին դասախոսություններով: Իսկ զորամասերի գերազանց ծառայող ժամկետային զինծառայողները և երիտասարդ սպաները կպարգևատրվեն հուշանվերներով: