Օգոստոսի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,12 դրամ

Օգոստոսի 30-ին  ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,12 դրամ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2.3 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.25 դրամ:

Ընդ որում օգոստոսի 30-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 409,12 դրամ`օգոստոսի 29-ի համեմատ նվազելով 0,46 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 513,49 դրամ` նվազելով 0,82 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0,05 կետով` կազմելով 12,68 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---