«Անկախության և միասնության կամարը» չի կառուցվելու

«Անկախության և միասնության կամարը» չի կառուցվելու

PanARMENIAN.Net - «Անկախության և միասնության կամար» նախագիծը կառուցման ենթակա չէ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով` Հանրապետության հրապարակում նկարիչ-դիզայներ Էդուարդ Վանեսքեհյանի առաջարկած հաղթակամարի նախագիծը պաշտոնական քննարկման չի առաջադրվել: «Դա դիզայների առաջարկն է, բայց ոչ մի տեղ չի քննարկվել և չի կառուցվելու»,- նշեց նա:

Հանրապետության հրապարակում Էդուարդ Վանեսքեհյանի առաջարկած «Անկախության և միասնության կամար» նախագծի նկարները վերջերս կրկին լայն տարածում են գտել Facebook սոցիալական ցանցում և զանազան ասեկոսեների առիթ դարձել: Հեղինակի խոսքով` նախագիծը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի ճարտարապետական լուծումը ամբողջացնելու նպատակ ունի:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---