ԵՄ-ն մտահոգված է պատանդների առևանգումով Վրաստանում![]() 30 օգոստոսի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտահոգված է Վրաստանում պատանդներ վերցնելու միջադեպպով վրաց-ռուսական սահմանի դաղստանյան հատվածում, հայտնել է Մայքլ Մենը՝ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը: Օգոստոսի լույս 29-ի գիշերը Վրաստանում սկսվեց տեղաբնակներին պատանդ վերցրած ավազակախմբի ոչնչացման հատուկ գործողությունը: Ըստ Վրաստանի ՆԳՆ վերջին տվյալների, բոլոր պատանդները ազատվել են, 11 գրոհային ոչնչացվել է, փոխհրաձգության արդյունքում զոհվել է 3 հատուկջոկատային, 5 վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և այժմ տեղաբնակներից պարզում ենք կատարվածի հանգամանքները»,-ասել է Մայքլ Մենը լրագրողներին Բրյուսելում: Ըստ նրա, ԵՄ-ն դիտորդներ չի ուղարկել միջադեպի վայր: Վրացական ԶԼՄ-ները հայտնել են, որ ավազակախումբը Վրաստանի տարածք է ներթափանցել Դաղստանից: ՌԴ սահմանապահ ծառայությունը չի հաստատել տեղեկատվությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |