Սթենլի Կուբրիկի չօգտագործված սցենարների հիման վրա կնկարահանվեն 2 հեռուստանախագծեր: Entertainment One և Philco Films պրոդյուսերական ընկերությունները հայտարարել են Կուբրիկի սցենարների հիման վրա ֆիլմի և մին-սերիալի շուրջ համատեղ աշխատանքների մեկնարկի մասին, հաղորդում է filmpro.ru-ն:
Կուբրիկի չօգտագործված սցենարների տնօրինման իրավունքները պատկանում են նրա փեսա Ֆիլիպ Հոբբսի կողմից ստեղծված Philco Films ընկերությանը: