ՀՀ-ն կմասնակցի Բաքվում կայանալիք ԱԶԲ հավաքին, եթե ապահովվի հայկական պատվիրակության անվտանգությունը![]() 31 օգոստոսի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրեն Մաուրին Սիտորուսի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարևորում ենք Ասիական զարգացման բանկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և հետագա զարգացումը: Այն ծրագրերը, որոնք համատեղ իրականացնում ենք Հայաստանում՝ մեր երկրի համար ունեն կենսական նշանակություն: Համոզված եմ, որ ձեր այցելությունը հնարավորություն կտա հստակեցնել մեր հետագա համագործակցության ռազմավարությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Մաուրին Սիտորուսին բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և գոհունակություն հայտնել համատեղ իրականացվող բոլոր ծրագրերից, այդ թվում նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքից:Վարչապետը տեղեկացրել է, որ ավտոճանապարհի կառուցման շինաշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 13-ից: «Ցանկանում եմ Ձեզ շնորհավորել գերազանց տնտեսական կատարողականի և տպավորիչ տնտեսական աճ արձանագրելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր համատեղ ծրագրերը կնպաստեն Հայաստանի հետագա տնտեսական կայուն զարգացմանը»,- իր հերթին նշել է ԱԶԲ գործադիր տնօրենը: Խոսելով ԱԶԲ տարեկան համաժողովը 2015 կամ 2016 թվականներին Բաքվում անցկացնելու առաջարկի մասին՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը դեմ չէ դրան, սակայն մեր երկիրը կմասնակցի համաժողովին, եթե ապահովվի մեր պատվիրակության անվտանգությունը և Ադրբեջանն այդ հարթակը չօգտագործի քաղաքական հայտարարություններ անելու նպատակով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |