Արա Խզմալյան. Ռամիլ Սաֆարովի չեզոքացումը կնշանակի Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում 1 սեպտեմբերի 2012 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Իրավական տեսանկյունից, Ռամիլ Սաֆարովի ֆիզիկական չեզոքացումը կնշանակի Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայատարարել է իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Խզմալյանը` մեկնաբանելով սոցկայքերում տեղ գտած վրեժխնդրության կոչերը: Ինչ վերաբերում է լրագրողների այն արտահայտություններին, որ, օրինակ` Իսրայելը հաճախ դիմում է նման մեթոդների, Խզմալյանն ընդգծել է. «Ի տարբերություն Հայաստանի, Իսրայելն ունի այնպիսի ներքին պոտենցիալ, որը նրան թույլ է տալիս վստահորեն խախտել միջազգային իրավունքի որոշակի պահանջներ և դրա հետևանքների համար լուրջ պատասխանատվություն չկրել»,-ընդգծել է նա: «Տվյալ պահին Հայաստանը նման պոտենցիալ չունի, ուստի ավելի լավ կլինի գործել իրավունքի շրջանակներում»,-հավելել է նա: Ըստ նրա, «թեև իրավունքը մեզ հեշտ ուղիներ չի տալիս, սակայն եթե գրագետ և հետևողական լինենք, կկարողանանք լուրջ հաջողությունների հասնել»: Օգոստոսի 31-ին Հունգարիան հայտարարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահնձնելու մասին: Ադրբեջան ժամանելուց հետո Սաֆարովն անմիջապես ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Հունգարական իշխանությունների որոշումից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է , որ Հայաստանը խզում է Հունգարիայի հետ դիվանագիտական և բոլոր պաշտոնական հարաբերությունները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |