Հունգարացի. Սա մեր պատմության մեջ ամենամեծ ամոթն է![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայցում ենք հայ ժողովրդի ներողամտությունը: Հունգարացի դյուցազունների միաբանություն»: Ռամիլ Սաֆարովի ազատման հետ կապված վերջին դեպքերից հետո PanARMENIAN.Net ում հունգարացիների կողմից նման մեկնաբանություններ կարելի է հաճախ հանդիպել: Առանձնացրել ենք դրանցից ամենահիշվողները. «Հարգելի հայե՛ր, սա մեր պատմության մեջ ամենամեծ ամոթն է: Մենք շատ ցավում ենք: Դուք մեր խելագար վարչապետի հետ մի խնդիր ունեք, իսկ մենք ամեն օր հազարավորներն ենք ունենում: Նա քանդում է մեր երկիրը: Խնդրում ենք, մի ընդվզեք` բռնեք իրեն: Հունգարացիներ», - ասվում է դրանցից մեկում: «Ամոթ Վիկտոր Օրբանին (Հունգարիայի վարչապետ – խմբ.): Հունգարացիների 90%-ը հայերի կողքին է», - եզրափակում է հունգարացիների թողած վերջին մեկնաբանությունը: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |