«Չորրորդ Ինքնիշխանության» տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Ռուսաստանի Դաշնությունում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, հաջողությամբ ավարտել է իր բանակցություններր ամերիկյան հայտնի «Մաքդոնալդս» ընկերության հետ: Սա նշանակում է, որ «Տաշիր Գրուպը» գնել է այս ցանցի լիցենզիան, և «Մաքդոնալդսը» առաջիկա ամիսների ընթացքում ներկայացված կլինի Հայաստանի մայրաքաղաք Երևանում: