Հունգարացի դիվանագետն Ադրբեջանի գործողությունները խարդախություն է անվանել![]() 4 սեպտեմբերի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի հայերը, ովքեր սեպտեմբերի 3-ին հավաքվել են Օսլոյում Հունգարիայի դեսպանատան մոտ, պահանջել են հունգարական կառավարությունից ներողություն խնդրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու համար: Ներողությունների պահանջով նամակը հանձնվել է Հունագարիայի դեսպան Գեզա Եսենսկուն, ով հավաստիացրել է, որ այն կհանձնի կառավարությանը: Ինչպես հաղորդում է Նորվեգիայի Հայկական մշակութային ասոցիացիան, դեսպան Եսենսկին ընդունել է բողոքի ակցիայի մասնակիցներից երկու պատվիրակների և նրանց հետ քննարկել ստեղծված իրավիճակը: Դիվանագետն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին և հայտարարել, որ հունգարական կառավարությունը հիասթափված է Ադրբեջանի գործողություններից, որոնք նա անվանել է «խարդախություն»: Գեզա Եսենսկին նաև ցույց է տվել Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի նամակի պատճենը, որում երաշխիքներ են տրվել, որ Սաֆարովը կշարունակի պատիժ կրել հայրենիք տեղափոխվելուց հետո: Նա նաև հաղորդել է, որ Հունգարիայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է հունգարական ԱԳՆ բացատրություններ տալու համար և նրան հանձնվել է բողոքի նոտա` նրա երկրի անազնիվ գործողությունների հետ կապված: Օրերս Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ նրան ներում և մայորի կոչում, բնակարան և 8 տարվա աշխատավարձ է շնորհվել երկրի նախագահի կողմից: Ի պատասխան դրան, Հայաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մինչդեռ հունգարական կողմը հայտարարում է, որ Ադրբեջանն ավելի վաղ երաշխավորել է, որ Սաֆարովի ցմահ ազատազրկման վերաբերյալ դատավճիռը կարող է փոփոխվել դատարանի միջոցով` դատավճիռը 25 տարի կրելուց հետո միայն: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |