Կամո Հովհաննիսյան. Պետք է չթերագնահատել մրցակցին և չգերագնահատել մեր ուժերը![]() 4 սեպտեմբերի 2012 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ից Երևանում սկսել է նախապատրաստվել աշխարհի 2016 թվականի առաջնության ընտրական փուլին: 19-ամյա կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ ինքն ուրախ է, որ հրավեր է ստացել ազգային թիմից: «Ճիշտ է, ես նաև ընկերական հանդիպումների եմ մասնակցել, բայց ես առաջին անգամ եմ մասնակցելու այսպիսի մեծ մրցաշարի և անչափ ուրախ եմ դրա համար: Յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի երազանքն է խաղալ ազգային հավաքականում: Ուղղակի պետք է չլարվել, դեռ երիտասարդ եմ, կատարելագործվելու ու սովորելու շատ բան ունեմ»,- նշել է Հովհաննիսյանը: Ըստ ֆուտբոլիստի, Հայաստանի հավաքականն ունակ է պայքարելու B խմբի բոլոր հավաքականների դեմ, այդ թվում Իտալիայի, Չեխիայի և Դանիայի: «Պետք է ուղղակի չթերագնահատել մրցակցին և չգերագնահատել մեր ուժերը: Պատրաստվել ամեն խաղին այնպես, որ կարողանանք հաղթահարել տվյալ արգելքը: Մալթան մեր առաջին մրցակիցն է, ու մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ ներ են դնելու, որպեսզի հաղթեն նրանց»,- ավելացրերլ է մարզիկը: Հովհաննիսյանն ավելացրել է, որ թիմում ինչպես միշտ տիրում է ջերմ ու ընտանեկան մթնոլորտ. «Դեռ չենք ուսումնասիրել Մալթայի խաղաոճը, մարզիչների հետ կքննարկենք, ու նրանք մեզ կտրամադրեն ինֆորմացիա մրցակցի մասին»: Մալթա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |