Թուրքիան տեղյակ է եղել և օգնել է Ադրբեջանին Սաֆարովի հարցում

Թուրքիան տեղյակ է եղել և  օգնել է Ադրբեջանին  Սաֆարովի հարցում

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը երեկ կայացած մաուլի ասուլիսի ժամանակ կարծիք էր հայտնել, որ Թուրքիան մտահոգված է Ադրբեջանի՝ Սաֆարվին Բաքու տանելու խնդրով, քանի որ այս կերպ պարզ է դառնում, որ Ադրբեջանը շատ բաներ կարող է նքնուրույն անել՝ առանց հաշվի առնելու պաշտոնական Անկարայի կարծիքը: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե հնարովոր է , որ Թուրքիան իսկապես տեղյակ չի եղել այս ամենին, ասաց , որ ծանոթ լինելով թուրքական դիվանագիտությանը, կարծում է, որ Թուրքիան ոչ միայն տեղյակ է եղել, այլև գործի է դրել իր բոլոր կապերը, որ Սաֆարովը հայտնվի Բաքվում.«Թուրքերը հիմա կսպասեն, կտեսնեն ինչպիսին են արձագանքները , հետո մի հերթապահ բան կասեն: Եթե Եվրոպան պատժի Ադրբեջանին, նրանք, բնականաբար, չեն խոսոտովանի, որ օգնել են իրենց փոքր եղբորը: Ես հակված եմ մտածելու, որ Թուրքիան այս ամենի մեջ ներգրավված եղել է»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների դիվանագիտական պատասխանին, թուրքագետը չհամաձայնեց այն կարծիքի հետ , թե դրանք կոշտ են եղել.«Հայաստանը գործել է դիվանագիտական էթիկայի կանոններին համապատասխան, որևէ կոշտ բան չի արվել, այն ինչ արվել է եղել է համարժեք պատասխան այդ հանցագործ համագործակցությանը»: Ռուբեն Մելքոնյանը տեղին չհամարեց նաև անհանգստությունը Հունգարիայի հայ համայնքի համար.«Այս պահին Հունգարայի հայերն ավելի շատ ներողություններ են ստանում, քան՝ սպառնալիքներ: Դիվանագիտական հարաբերությունների կասեցումը տեղի հայերի վրա չի անդրադառնա: Հունգարիան գիտակցում է ՝ ինչ է տեղի ունեցել և ամեն ինչ անելու է հայերի ներմանը արժանանալու համար»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
---