ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ ԿՄԵԿՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր երեկոյան կմեկնի Հասարակածային Գվինեա, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Սպասվում է, որ Գվինեայում բանակցությունների հիմնական թեման կդառնա հայ օդաչուների ճակատագիրը, որոնք անցյալ տարի մարտի 8-ին ձերբակալվել են այդ երկրում պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով: Հասարակածային Գվինեայի դատարանը հայ օդաչուներին դատապարտել է 14-24 տարվա ազատազրկման: Փետրվարի 22-ին Վարդան Օսկանյանը կվերադառնա Երեւան:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---