Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատան տապանաքարերը հայտնվել են փողոցում![]() ![]() PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Թբիլիսիի այգիներից մեկում հայտնաբերվել են Խոջիվանքի գերեզմանատան տապանաքարերը, որոնք խորհրդային իշխանությունների օրոք ծառայել են որպես շինանյութ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նրա խոսքով, այժմ նրանք քաղաքապետարանի հետ բանակցություններ են վարում, քարերը Խոջիվանքի տարածք տեղափոխելու նպատակով: Խոջիվանքի տարածքը դարեր ի վեր պատկանել է Աշխարբեկ Բեյբութովի նախնիներին, և ծառայել է որպես տոհմական գերեզմանոց: 1655 թ-ին նա կառուցեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը ժողովուրդը սկսեց անվանել Խոջիվանք: Արդյունքում գերեզմանոցի ողջ տարածքը կոչվեց «Խոջիվանք»: Ժամանակի ընթացքում այն դուրս եկավ տոհմական գերեզմանոցի սահմանից և դարձան հայկական ամենամեծ գերեզմանոցը: 20 դ-ի 20-ական թթ-ից այնտեղ այլևս թաղումներ չէին կատարվում: 1934 թ-ից Լավրենտի Բերիայի հրամանով գերեզմանոցը սկսեցին ակտիվորեն վերացնել: Տապանաքարերը գետնին հավասարվեցին, իսկ թանգարանային նշանակություն ունեցող տապանաքարերը դարձան շինանյութ: Փրկել հաջողվեց միայն Թումանյանի և Րաֆֆու գերեզմանաքարերը: Գերեզմանոցի տարածքը դարձավ «Բարեկամության» այգի, որտեղ հայերը ծառերի տակ մոմեր էին վառում` ի հիշատակ իրենց նախնիների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |