Armtech բարձր տեխնոլոգիաների հոբելյանական համաժողովը կանցնի նոյեմբերին Սիլիկոնային հովտում![]() 4 սեպտեմբերի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիաների Armtech հինգերորդ հոբելյանական համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 14-16 Սթենֆորդի համալսարանի տարածքում: Այդ մասին սեպտեմբերի 4-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ինչպես հայտնել է նախարարը, ՏՏ ոլորտի արդեն 10 ընկերություններ մասնակցության հայտ են ներկայացրել: Այդ թվում HP, Intel, Cisco, Synopsis և այլ: Ընդլայնվել է նաև մասնակիցների աշխարհագրությունը՝ ներկայացուցիչներ կլինեն նաև Ավստրալիայից, Լատինական Ամերիկայից ու Ասիայի երկրներից: Ըստ նախնական հաշվարկների, համաժողովի կազմակերպման ծախսերը կկազմեն մոտ 150 հազար դոլար, որից 15-17 հազար դոլարը կտրամադրի պետությունը , մնացած միջոցները կտրամադրի մասնավոր հատվածը, որը շահագրգռված է այդ համաժողովի կազմակերպման ու անցկացման մեջ, կաջակցեն նաև ՀԲ-ն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Կազմակերպիչների թվում են նաև «Synopsis Արմենիա» ընկերությունն ու նրա տնօրեն Հովիկ Մուսաելյանը, ինչպես նաև «Վիասֆեր ինթերնեշնլ» ընկերության ղեկավար Թոնի Մորոյանը, որը ղբաղվելու է կազմակերպչական հարցերով Սիլիկոնյան հովտում: Միջոցառումը կանցնի վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո: Իր հերթին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խոստացավ, որ համաժողովի ընթացքում մասնակիցներին անակնկալներ են սպասում, մասնավարոապես, խոսքը գնում է Սիլիկոնային հովտում ՀՀ ներկայացուցչություն բացելու մասին: Նա հայտնեց նաև, որ առաջին 4 օրերին ելույթներ են նախատեսված չորս հիմնական ուղղություններով՝ Հայաստանը ՏՏ ոլորտի երկիր ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային մակարդակում, մարդկային ներուժը, ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված աշխատանքի ձևաչափը, այդ թվում Ազատ տնտեսական գոտիներ և տեխնոպարկեր: Երկրորդ օրը նախատեսվում են այցելություններ այդ ոլորտի ընկերություններ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |