Այսօր Ստամբուլում ընթանում է Շախմատի Հմաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է Չինաստանի դեմ:
Առաջինն ավարտվել է հավաքականների առաջին համարների պարտիան: Լևոն Արոնյանը, ով սև խաղաքարերով էր խաղում, 30-րդ րոպեին միավորներ է կիսել Հաո Վանգի հետ: Հայաստան-Չինաստան հաշիվը 0.5:0.5 է:
Սերգեյ Մովսիսյան- Յու Վանգ, Վլադիմիր Հակոբյան-Լիրեն Դինգ և Գաբրիել Սարգսյան-Քսիկժի Բու պարտիաները դեռևս շարունակվում են:
Օլիմպիադայում աշխարհի չեմպիոն հայ շախմատիստները շարունակում են վստահորեն հանդես գալ: Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, ապա միավորներ է կիսել Ռուսաստանի հավաքականի հետ: