Մ. Բելեցկի. Բաքուն չի հասկանում, թե որքան է տուժում երկիրը՝ բարոյական հրեշի կարգավիճակ ստանալով![]() 4 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի անսպասելի արտահանձնումն ու նրա հետագա հերոսացումն Ադրբեջանում խորը շոկ են առաջացրել ողջ աշխարհում»,- Analitika.at.ua-ին է հայտարարել ուկրաինացի քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին: Ինչպես նշել է քաղաքագետը, ոչ մի երկիր հավանություն չտվեց այս գործողություններին, իսկ դատապարտումը միաձայն էր: ԱՄՆ և ՌԴ ղեկավարները, Մինսկի խմբի համանախագահները, հասարակական և կրոնական կազմակերպությունները միասնական են Ադրբեջանին դատապարտելու հարցում: «Հերոս կարգելով քնած մարդուն դաժանաբար սպանած մարդասպանին՝ Ադրբեջանն ինքն իրեն դուրս դրեց քաղաքակիրթ երկրների ցանկից: Հավանաբար, Ադրբեջանի ղեկավարները չեն հասկանում, թե որքան է տուժում երկիրը, բարոյական հրեշի կարգավիճակ ստանալով: Կարծում եմ, միջազգային հանրության նման գնահատականը կանդրադառնա նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ողջ սպեկտրի վրա»,-, ասել է ուկրաինացի փորձագետը: Հուսանք, որ Հայաստանի իշխանություններն ու ժողովուրդը իմաստուն և զուսպ կգտնվեն, սադրանքների չեն մատնվի և կօգտագործեն իրավիճակը աշխարահում ավելի հզոր աջակցություն ստանալու համար»,-ասել է Բելեցկին: ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |