4 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT
Նավթի գները 4 օր անընդմեջ աճում են

Նավթի գները 4 օր անընդմեջ աճում են` շնորհիվ ներդրողներ Եվրոպայի և ԱՄՆ կենտրոնական բանկերի խթանող միջոցների նկատմամբ հավատի և «Այզեկ» փոթորկից հետո Մեքսիկական ծոցում նավթի հանույթի դանդաղ վերականգնման հաշվին:

Brent նավթի մեկ բարելի արժեքը ավելացել է 0,57 դոլարով` մինչև 116,35 դոլար: WTI մեկ բարելի արժեքը ավելացել է 0,66 դոլարով` հասնելով 97,13 դոլարի: Ամերիկյան շուկաները երկուշաբթի օրը փակ էին` Աշխատանքի օրվա կապակցությամբ:

Վերլուծաբենները ԱՄՆ ԴՊՀ և Եվրոպական ԿԲ ժողովի նախօրեին ընդգծում են լավատեսությունը: Հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ:

Ներդրողները չեն մոռանում նաև Իրանի և Իսրայելի իջև լարվածությունը, հաղորդում է Reuters-ը: