Գերմանական խոշորագույն Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլը երեքշաբթի օրը պատճառ է դարձել Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Մյունխենի օդանավակայաններում ավելի քան 230 չվերթերի դադարելուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով ավիաընկերության ուեբ-կայքը:
Ըստ հաղորդագրության, Ֆրանկֆուրտի և Բեռլինի օդանավակայաններում գործադուլն արդեն ավարտվել է, սակայն Մյունխենում այն շարունակվելու է մինչև կեսգիշեր:
Նախորդ գործադուլը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, որը ընկերությանն արժեցել է մի քանի մլն եվրո: Չեղյալ էին համարվել ավելի քան 200 չվերթեր, ավելի քան 25 հազար ուղևորներ ստիպված էին մնալ օդանավակայաններում: