4 սեպտեմբերի 2012 - 18:42 AMT
ՀՅԴ-ն նախագահական նստավայրի առաջ կպահանջի ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշումը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները վաղը` սեպտեմբերի 5-ին` ժամը 16.00-ին ՀՀ նախագահական նստավայրի առջև կկազմակերպեն ցույց, որով միությունները ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշմամբ հանդես գալու պահանջ կներկայացնեն:

«ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները, կիսելով հասարակության արդար բողոքը և զայրույթը, ադրբեջանցի մարդասպանի որեւէ իրավական նորմ չհարգած արտահանձման և անիմջապես ազատ արձակման փաստի կապակցությամբ` կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը, որի ծրարգրերին հետևելու եւ հետագայում ռազմական ծրագրերին մասնակցելու համար էին գործուղվել Բուդապեշտ ադրբեջանցի ոճրագործն ու զոհված հայ սպան»,-նշված է միությունների հաղորդագրության մեջ:

Հաղորդագորության մեջ նշվում է նաև, որ դիրքորաշման մասին պահանջը վաղը կներկայացվի Հայաստան եւ Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին: