Շախմատի Օլիմպիադա. Հայաստան-Չինաստան հաշիվն առայժմ հավասար է` 1.5:1.5![]() 4 սեպտեմբերի 2012 - 19:14 AMT PanARMENIAN.Net - Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում ավարտվել է Հայաստանի և Չինաստանի հավաքականների միջև 3-րդ պարտիան: Այս անգամ ոչ ոքի են խաղացել Գաբրիել Սարգսյանն ու Քսինգժի Բուն: Մինչ այդ ոչ ոքի էին ավարտվել Լևոն Արոնյան-Հաո Վանգ և Վլադիմիր Հակոբյան-Լիրեն Դինգ պարտիաները: Հայաստան-Չինաստան հաշիվն արդեն 1.5:1.5 է: Սերգեյ Մովսիսյան-Յուե Վանգ պարտիան դեռևս շարունակվում է: Օլիմպիադայում աշխարհի չեմպիոնները` հայ շախմատիստները շարունակում են վստահորեն հանդես գալ: Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել Բոլիվիայի, Բանգլադեշի, Իսպանիայի, Ֆիլիպինների և Ուկրաինայի հավաքականների նկատմամբ, ապա միավորներ է կիսել Ռուսաստանի հավաքականի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |